Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուի այցերը Իրաքի հյուսիսային Էրբիլ եւ Քիրկուկ քաղաքներ դիվանագիտական սկանդալի առիթ են դարձել: Բաղդադի դժգոհության պատճառները «Գոլոս Ռոսիին» պարզաբանել է Ռուսաստանում Իրաքի նախկին դեսպան Աբաս Քունֆուդը:

Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանը  քննարկվել է իրավիճակը Սիրիայում եւ ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր: Ահաբեկչության ներքո նա հավանաբար նկատի ուներ Քրդական աշխատավորական կուսակցության գործունեությունը: Շատ դիտորդներ այդ հանդիպումը գնահատում են որպես Անկարայի փորձ` համոզելու  Քուրդիստանի առաջնորդին ազդել թուրքական, ինչպես նաեւ սիրիական քրդերի վրա:

Դիտորդները նշում են, որ Թուրքիան փորձելով հօգուտ իրեն լուծել սիրիական ճգնաժամը  եւ միաժամանակ հարթել քրդական խնդիրը, վտանգավոր խաղ է սկսել: «Հիմա մեծ է անկախ քրդական պետության առաջացման վտանգը: Մերձավոր Արեւելքում, կարելի է ասել, արդեն սկսվել է էթնիկ սկզբունքով նոր սահմանների ձեւավորումը»,-նշել է Կունֆուդը: Դրա արդյունքը կարող է դառնալ մի շարք մանր պետությունների ձեւավորումը, եւ որ միայն Քուրդիստանի:

Այն տպավորությունն է, թե Անկարայում կորցրել են իրականության զգացողությունը:  Հավանաբար, Անկարան ենթադրում է, որ կարող են հաղթահարել ներկայիս մարտահրավերները, եւ առաջին հերթին  հույսները դնում են ՆԱՏՕ-ի աջակցության վրա: Չի բացառվում, որ Թուրքիան մտադիր է փաստացի ընդլայնել իր սահմանները:

Սակայն այստեղ գլխավորն այն է, թե ՆԱՏՕ-ի ռազմավարներն ինչպես են տեսնում Մերձավոր Արեւելքում ճգնաժամի ավարտը, եւ ինչպիսի կոնֆիգուրացիա կունենա քրդական խնդիրն ապագայում: Թուրքիայի ղեկավարությունը տվյալ դեպքում դվանագիտական եւ քաղաքական կոպիտ սխալ է թույլ տվել, քանի որ Իրաքում դեզինտեգրացիոն գործընթացներին նպաստելը Անկարայի շահերից չի բխում:

Եթե Թուրքիան, քրդերի հետ խաղ սկսելով,  ինքնուրույն քաղաքականություն է իրականացնում,ապա նրա հարեւաններն արդեն պետք է մտածեն նրա իրական նպատակների մասին: Եթե Թուրքիայի քաղաքականությունը ՆԱՏՕ-ի կուրսի շարունակությունն է, ապա տեղին է, որ առաջին հերթին Անկարան մտածի այդ մասին: