NEWS.am-ի տեղեկություններով` Արտաշատի Նշավան գյուղում նախկին ամուսինը կնոջը սպառնացել է այրել տունը եւ, երբ խոստումն ի կատար է ածել, հարեւանի տնակն է այրվել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
47-ամյա կինը, օգոստոսի 16-ին դիմելով ոստիկանության Արտաշատի բաժին, ահազանգել է, որ նախկին ամուսինը անհանգստացնում է իրեն եւ սպառնում հրկիզել իրենց տնակը: Ավելի ուշ պարզվել է, որ նույն օրը խոտը այրելու միջոցով նախկին ամուսինը փորձել է հրկիզել տնակը, որի հետեւանքով հրդեհը տարածվել եւ բռնկվել է հարեւանությամբ գտնվող մեկ այլ բնակչի փայտյա վագոն տնակում, որը ամբողջությամբ այրվել է: Հրդեհի հետեւանքով պատճառվել է մոտ 400 հազար դրամի նյութական վնաս: Հրդեհը այրվել է 30 րոպե անց ` մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Նախկին ամուսինը բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին եւ ստորագրությամբ բաց թողնվել: Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Արարատի մարզային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




























