Օգոստոսի 17-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի եւ համայնքային ոստիկանության  ծառայողները բերման են ենթարկել 19-ամյա Արմեն Պ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա հուլիսին Ավանի Հ. Հովհաննիսյան թաղամասում մի կնոջից հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է գումար եւ բջջային հեռախոս:

Կատարվում է նախաքննություն: