Պատմությանը քիչ, թե շատ ծանոթները տեղյակ են, որ եզդիների հիմնական բնօրրանը համարվում է Հյուսիսային Իրաքը:Այս մասին այսօր` օգոստոսի 18-ին հրավիրված ասուլիսին ասաց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա» ՀԿ նախագահ Սայիդ Ավդալյանը` խոսելով եզդիների միտումնավոր քրդացման քաղաքականության ու դրա վտանգների մասին: ՀԿ նախագահն ահազանգեց, որ հյուսիսային Իրաքում ազգային հողի վրա իրականացվում է ցեղասպանություն եզդի ազգի ներկայացուցիչների նկատմամբ: Որպես ամենաթարմ օրինակ նա հիշեցրեց, որ 2012թ-ին հունիսին Սինջար լեռն հյուսիսային կողմում Ալքայիքդայի քրդական խմբավորումները կրակ է բացել եւ սպանել եզդի երիտասարդի:
Տեղադրություն




























