Օգոստոսի 19-ին, ժամը 14.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի «Վերնիսաժ» տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 79-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը պարզվել է, որ վրաերթը կատարել է 57-ամյա Լյովա Թ.-ն՝ «ԳԱԶ-26» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:




























