Այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 13.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ջրմուղ կոյուղու հորանում հայտնաբերվել է նռնակ:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: