Այսօր ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը քառօրյա այցով մեկնում է Ուկրաինա և Վրաստան: Այցի հիմնական նպատակն է` ցույց տալ ԱՄՆ-ի աջակցությունը նախկին ԽՍՀՄ-ի այս երկրներում իրականացվող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին: Այս մասին հաղորդում է «Վեստի.ռու»-ն, հղում անելով Սպիտակ տանը:

Ջոզեֆ Բայդենի օգնական Թոնի Բլինքենը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահի այցը Թբիլիսի և Կիև ազդանշան է, որ Միացյալ Նահանգները «այսուհետ ևս կմերժեն „ազդեցության ոլորտների“ կոնցեպցիան և կաջակցեն այն սկզբունքին, ըստ որի ինքնիշխան ժողովրդավարություններն իրավասու են ընդունել իրենց սեփական որոշումները, ընտրել իրենց սեփական դաշնակիցներին և գործընկերներին»: Թ. Բլինքենը կարծիք է հայտնել նաեւ, որ, ԱՄՆ-ն կարծում է, որ Վրաստանում եւ Ուկրաինայում իրականացված ժողովրդավարական հեղափոխությունները ողջ աշխարհում հիացմունքով են ընդունվել: