Օգոստոսի 21-ին, ժամը 07.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այնթափ գյուղում գտնվող «Ինեսա» առեւտրի կենտրոնում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.50-ին, մարվել` 07.57-ին:

Ս. Հովհաննիսյանին պատկանող առեւտրի կենտրոնում այրվել է 23 սառնարան եւ 6 օդորակիչ: