Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: «Առավոտը» գրում է, որ ներկայումս ընթացքի մեջ է համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուների առաջադրումը: Օգոստոսի 21-ին Իջեւան  քաղաքում տեղակայված  Տավուշի  մարզի  թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է գնացել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղից 75-ամյա մի տղամարդ, ով մուծելով ավագանու թեկնածուի համար սահմանված ընտրական 10 հազար դրամը, կամեցել  է  ավագանու թեկնածու առաջադրվել:

Թիվ 41 ԸԸՀ-ում նրան բացատրել են, որ Վազաշեն գյուղն ընդգրկված է  Տավուշի մարզի մյուս` թիվ 40 ընտրատարածքում, որի կենտրոնը Նոյեմբերյան քաղաքն է, ավագանու թեկնածուի առաջադրման փաստաթղթերը պետք է այնտեղ ներկայացնել:

Վազաշենցի պապիկը խիստ զայրացել է, գոռգոռացել թիվ 41 ԸԸՀ անդամների վրա, թե  ինչո՞ւ իրեն այդ մասին նախօրոք  չեն զգուշացրել: Թիվ 40 ԸԸՀ-ից  տեղեկացրին, որ  տարեց վազաշենցին ավագանու թեկնածու առաջադրվելու համար դեռեւս  իրենց չի ներկայացել: