Ոստիկանության Վանաձորի բաժնի կողմի ստուգումներ են իրականացվում քաղաքի մանկապարտեզների՝սննդի ձեռք բերման հետ կապված: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաեւ Վանաձորի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը, նշելով, որ իրենց մոտ չարաշահումների վերաբերյալ  հաղորդում ստացվել է օգոստոսի 11-ին:

Աշոտ Հայրապետյանը, ելնելով հետաքննության շահերից, չցանկացավ որեւէ բան հայտնել, միայն նշեց, որ հետաքննություն է ընթանում, որից հետո ամեն ինչ կպարզվի:

NEWS.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանից, սակայն վերջինս  տեղեկացրեց, որ արձակուրդում է եւ որեւէ բանից տեղյակ չի:

Նշենք, որ շաբաթներ առաջ կայքերից մեկոմ հրապարակումներ եղան Վանաձորի մանկապարտեզների հացի ձեռք բերման վերաբերյալ, ըստ որի մանկապարտեզներից ամեն մեկը հացը ձեռք է բերում տարբեր գնով: Հավանաբար հենց այդ հրապարակումներն էլ հիմք են հանդիսացել ոստիկանության կողմից ստուգումներ իրականացնելուն: