Օգոստոսի 22-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Բաբայան փողոցի թիվ 26 շենքի մոտից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Կամո Կ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա օգոստոսի 12-ին, ժամը 00.30-ին, Դրոյի փողոցի թիվ 76 տան մոտ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայից գողացել է 45 հազար դրամ արժողության ձայնարկիչ:
Գողոնն առգրավված է, կատարվում է հետաքննություն:


























