ՀՀ ԳՆ նախկին նախարարի Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահը եւ նրա ընտանեկան ողբերգությունը մինչեւ այսօր բուռն քննարկումների առարկա են: Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը:
«Շատերը փորձում են եղելության մեջ մեղավորներ գտնել, մինչդեռ հենց ինքը` հանգուցյալը, իր ֆեյսբուքյան էջում մահվանից մի քանի ժամ առաջ ոչ թե հրաժեշտ կամ հուսահատ ելեւէջներ պարունակող խոսքեր էր գրել, այլ անդրադարձել էր Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին. «Կարապետիչ Տիգրանը շատ բախտավոր մարդ է, քանի որ,երբ Վանոն Ներքին գործերի նախարար էր, նա Հայաստանում չէր բնակվում, այլապես Կայարանի տարածքում` երկրորդ համարի տրամվայի մեջ ձերբակալված կլիներ ջեբկիրության համար... Ու ԱԼՄ չէր լինի, Կարապետիչն էլ երգի քարոզիչ չէր դառնա»,- գրում է «Իրավունք»-ը:




























