Օգոստոսի 23-ին ոստիկանություն է բերման ենթարկվել 22-ամյա Հայկ Թ-ն:
NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, հայտնի է դարձել, որ վերջինս փորձել է իր հասակակից մեկ այլ երիտասարդից ահաբեկելու միջոցով կորզել գումար: Նա զանգել է երիտասարդին եւ նրան մեղադրել List.am կայքում պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր տեղադրելու մեջ, ինչը տուժողն իրականում չի արել: Հ. Թ-ն պահանջել է 170 հազար դրամ, հակառակ դեպքում սպառնացել է դիմել ոստիկանություն: Շարունակել է պնդել , հանդիպում նշանակել, ապա հանդիպման ընթացքում պահանջել է 70 հազար դրամ՝ առաջարկելով մնացածը վճարել մաս-մաս:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեեւ տուժողը պոռհոգորաֆիկ նյութեր չի տեղադրել, բայց հավատացել է, որ իր անունից նման նյութեր կան կայքում: 70 հազար դրամ վճարելուց հետո տուժողը դիմել է ոստիկանություն: Ոստիկանները բերման են ենթարկել Հ. Թ-ին , վերջինիս մոտից հայտնաբերել են 70 հազար դրամը, նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին: Կատարվում է քննություն:


























