Ինչպես տեղեկացրել էինք՝ օգոստոսի 22-ին Լեհաստանի Հանրապետության մի քաղաքացի ոստիկանության Վարդենիսի բաժնում  հաղորդում էր տվել, որ գիշերն անհայտ անձինք Կարճաղբյուր գյուղի հարակից Սեւանա լճի ափամերձ հատվածում կայանված իր  «YAMAHA» մակնիշի մոտոցիկլետի բեռնախցիկից գողացել են մոտոցիկլավարի կոմպլեկտ հագուստը եւ մոտոցիկլետի վերանորոգման գործիքները` պատճառելով շուրջ 400  դոլարի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  գողությունը կատարել է Տորֆավան գյուղի բակիչ, 1982 թ. ծնված Արա Ս.-ն:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: