Օգոստոսի 23-ին, ժամը 22.00-ին, Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 27 շենքի մոտ իրար են բախվել  «Միցուբիշի Չարիոտ»   եւ  «Տոյոտա LC 150»  մակնիշի ավտոմեքենաներ: «Միցուբիշի Չարիոտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 24-ին, ժամը 00.05-ին, «Ուրալ»  մակնիշի մոտոցիկլետը Արարատ քաղաքի Շահումյան փողոցում կողաշրջվել է:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: