Օգոստոսի 24-ին, ժամը 17.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կազաչի պոստ» թաղամասի թիվ 241/2 շենքի տանիքից կախվել է երկաթբետոնե կառուցատարրը. անհրաժեշտ է փրկարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Փրկարարներն ապամոնտաժել եւ իջեցրել են կառուցատարրը (2մ երկարությամբ, 25 սմ լայնությամբ, քաշը մոտ 300 կգ):


























