Օգոստոսի 26-ին, ժամը 09.00-ին,  «ՎԱԶ-21154-110-22»   մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 57-րդ կմ-ին  բախվել  է ճամփեզրին կայանված «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-21154-110-22»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում,  «ՎԱԶ-21015»  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ին  բախվել է «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21015»-ի 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: