Ուրցաձոր գյուղի 32-ամյա մի բնակիչ տանը 23-ամյա կնոջը էլեկտրական հաշվիչով հարվածել եւ ֆիզիկական ցավ է պատճառել: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Դեպքի մասին հաղորդումը ոստիկանության Արարատի բաժնում տրվել է օգոստոսի 25-ին:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ օգոստոսի 26-ին, ժամը 09.00-ի սահմաններում, ամուսինը գնացել է կնոջ հայրական տուն` պարզելու, թե ինչու է վերջինս տնից հեռացել: Այնտեղ նրա եւ աներոջ միջեւ վեճ է առաջացել: Վեճի ընթացքում աները գյուղատնտեսական բահով հարվածել է փեսայի գլխին եւ ճակատի մասում պատճառել վնասվածք, վերջինս էլ աստիճաններին դրված խոհանոցային դանակով հարվածել է աներոջ ձախ ձեռքին եւ բազկի մասում պատճառել վնասվածք: Նրանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն: