NEWS.am-ի տեղեկություններով` Արմավիրի մարզի գյուղերից մեկում, որի անունը նախընտրում ենք չնշել 55-ամյա տղամարդը փորձել է սեռական ոտնձգություն կատարել 14-ամյա անչափահասի նկատմամբ: Ավելին` 55-ամյա տղամարդը եղել է անչափահասի հոր քեռին:
Ոստիկանության Արմավիր բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ իրենց մոտ նման հաղորդում տրվել է: Երեխայի հարազատները այդ մասին հաղորդումը ոստիկանության Արմավիրի բաժնում տվել են օգոստոսի 25-ին: Գործը գտնվում է քննչական բաժանմունքում եւ նյութեր են նախապատրաստվում:


























