Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի կհանի ՀՀ կառավարության աշխատակազմի 6 տրանսպորտային միջոցներ: Համապատասխան թույլտվության հարցը ներառված է ՀՀ կառավարության օգոստոսի 30-ի նիստի օրակարգում:

Վաճառքի հանված մեքենաներից ամենաթանկը BMV-X5 մակնիշի է` 2003 թ. արտադրության: Այն գնահատված է մոտ 6.5 մլն դրամ: Մյուս մեքենաները (որոնց թվում` մեկ էլեկտրական բարձիչ) ռուսական արտադրության են: Մասնավորապես` 2002 թ. Գազ-3110-ը գնահատված է 380 հազ. դրամ, իսկ Վազ-21213-ը` 1.8 մլն դրամ:

Աճուրդի մասին հավելյալ տեղեկություններ տեղակայված են azdarar.am կայքում: