Օգոստոսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 23 շենքի բակում «BMW-316» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ շրջվել է եւ բախվել նշված վայրում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ «BMW-316»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: