Հայաստանում կա եզակի որսատեսակներ, որոնց ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չէ հանդիպել: Օրինակ, հայկական մուֆլոնը: Բայց տասնյակ արտասահմանյան կազմակերպություններ հայաստանում մուֆլոնի որս են կատարում, ինչը արգելված է: Այս մասին այօսր`օգոստոսի 28-ին հրավիրված ասուլիսին ասաց «Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության ղեկավար Էդուարդ Սարիբեկյանը` խոսելով որսի շրջանի սկիզբի, Հայաստանում որսի մշակույթի եւ օրենսդրական կարգավորման խնդիրների մասին:
Այնինչ, նրա խոսքով, Իրանում հայկական մուֆլոն կա, սակայն նրանք մուֆլոնի որս չեն անրում, քանի որ վերացման եզրին կանգնած կենդանի է: «Այստեղ շատ կարեւոր է հասարակական ակտիվությունը: Անկախ նրանից, թե ովքեր են պայքարում Թեղուտի, Թռչկանի ջրվեժի եւ Խոսրովի անտառի վերացման համար: Իսկ ո՞ւր է այն հասարակությունը, որ կռիվ չի տալիս այսպիսի բաների դեմ»,- ավելացրել է Էդուարդ Սարիբեկյանը:
Նա ընդգծեց, որ իրենք շատ քիչ են եւ, քանի որ որսորդները իրենցից լավ են զինված, շատ են եւ բացի այդ հարբած են, շատ հաճախ ստիպված են աչք փակել անօրինականության դեմ: Իսկ, երբ ահազանգում են իրավասու մարմիններին ասում են, թե իրենք շաբաթ օրը չեն աշխատում, այնինչ որսորդությամբ հիմնականում շաբաթ օրն են զբաղվում:




























