Հայաստանի սփյուռքի նախարարությունը նոր փոխնախարար ունի:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Արմեն Հայրապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի     6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։

Վահե Յուրիի Ջիլավյանը ծնվել է 1975 թվականի հունվարի 31-ին Երեւանում:

Կրթություն

1981 – 1991 Երեւանի թիվ 139 անգլերեն թեքումով միջնակարգ դպրոց

1991–1996 Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ

Կառավարում եւ տնտեսական կապերի ֆակուլտետ

1996–1999  Տնտեսական հետազոտությունների ինստիտուտ:

Աշխատանքային գործունեություն

1992- 1994 Հայկական ապրանքահումքային բորսա

1998- 1998 ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության արտաքին պետական պարտքի կառավարման վարչություն` առաջատար մասնագետ

1998-1999 ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն` արտաքին պետական պարտքի վարչության առաջատար մասնագետ, պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության գլխավոր մասնագետ

1999-ին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման բաժնի պետ

1999-ին Առաջին համահայկական խաղերի ֆինանսական տնօրեն

2000-2009 Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անդամ

1999-2009 ՀՀ ֆինանսների նախարարության ՀՀ պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ

2009-2012 ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատկազմի ղեկավար:

1996-1997 ծառայել է ՀՀ զինված ուժերում, քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական է, տիրապետում է հայերեն, անգլերեն, ոուսերեն լեզուների:

Անկուսակցական է, ամուսնացած է, ունի երկու երեխա: