Օգոստոսի 28-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասում ավտոմեքենա է այրվել: 

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 1977 թ. ծնված Արկադի Բ.-ն իր տան բակում փորձել է նորոգել «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել բենզինի արտահոսք, որից բռնկված հրդեհը տարածվել  եւ այրել է ավտոմեքենայի սրահը:    

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 17.56-ին, մարտական մեկ հաշվարկի ուժերով:

Կատարվում է քննություն: