Օգոստոսի 29-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 16-ամյա Սրապ Պ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա մայիսի կեսերին «Մերսեդես»  մակնիշի մի ավտոմեքենայի սրահից գողացել է ոսկյա շղթա` խաչով` պատճառելով 1,3 մլն դրամի նյութական վնաս:

Կատարվում է քննություն: