Օգոստոսի 29-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երեւան-Մոսկվա չվերթի մի ուղեւորից գողություն է կատարվել: 

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն   չվերթի ուղեւորուհիներից մեկը  օդանավակայանում, իրերի զննման կետից, գողացել է մեկ այլ ուղեւորուհու ժամացույցը` պատճառելով 410.000 դրամի նյութական վնաս:

Հանցագործություն կատարած կինը բերման է ենթարկվել գծային բաժին:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: