Արտաշատ քաղաքի 49-ամյա բնակիչ Սամվել Նիկոլյանը ալկոհոլի ազդեցության տակ փորձել է բռնաբարել Կարինեին (անունը փոխված է-խմբ.), որից հետո իր ծանոթ Համեստի հետ 50-100 հազար դրամ գումար են պահանջել իրենց ընդհանուր ծանոթ Արայից եւ Գեղամից սպառնալով, որ հակառակ դեպքում կգնան ոստիկանություն եւ կհայտնեն, թե իրենք են փորձել բռնաբարել Կարինեին:
Մասիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը այսօր` օգոստոսի 30-ին վարույթ է ընդունվել: Ինչ վերբերում է գործի նախապատմությանը, ապա 49-ամյա Սամվել Աշոտի Նիկոլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. ապրիլի 24-ին ժամը 23.30-ից 24.00 ընկած ժամանակում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արտաշատ քաղաքի բնակչուհի Կարինեի հետ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ բռնություն գործադրելով, բռունցքներով հարվածել է նրա դեմքին, պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնաս` եւ հանելով հագուստները` փորձել է վերջինիս բռնաբարել, սակայն հանցագործությունը իրենից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել, քանի որ Կարինեն օգտվելով դռան զանգը հնչելու հանգամանքից, հագնվել ու ննջասենյակի պատուհանից դուրս է ցատկել ու հեռացել: Դրանից հետո Ս.Նիկոլյանը Համեստ Ավագյանի հետ նախնական համաձայնությամբ Արտաշատ քաղաքի բնակիչ Արա Գասպարայանից գումար շորթելու դիտավորությամբ 2012թ. ապրիլի 26-ին վերջինիս մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու, մասնավորապես` իբր Կարինեին բռնաբարելու փորձի եւ ծեծի մասին իրավապահ մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու սպառնալիքներով Արա Գասպարյանից պահանջել է 100.000 դրամ գումար:
Բացի այդ Ս.Նիկոլյանը դարձյալ Հ.Ավագյանի հետ նախնական համաձայնությամբ Գեղամ Հակոբյանից եւ Գեղամ Ավետիսյանից գումար շորթելու դիտավորությամբ 2012թ. ապրիլի 27-ին ժամը 14.00-ի սահմաններում Գեղամ Ավետիսյանի բնակարանում նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու, մասնավորապես` իբր Կարինեին բռնաբարելու փորձի եւ ծեծի մասին իրավապահ մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու սպառնալիքներով Գ.Հակոբյանից եւ Գ.Ավետիսյանից պահանջել է 50.000-ական դրամ : Իսկ Համեստ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սամվել Նիկոլյանի հետ նախնական համաձայնությամբ Արտաշատ քաղաքի բնակիչ Արա Գասպարյանից գումար շորթելու դիտավորությամբ 2012թ. ապրիլի 26-ին վերջինիս մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու, մասնավորապես` իբր Կարինեին բռնաբարելու փորձի եւ ծեծի մասին իրավապահ մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու սպառնալիքներով Արա Գասպարյանից պահանջել է 100.000 դրամ գումար:Բացի այդ Հ.Ավագյանը դարձյալ Ս.Նիկոլյանի հետ նախնական համաձայնությամբ Գեղամ Հակոբյանից եւ Գեղամ Ավետիսյանից գումար շորթելու դիտավորությամբ 2012թ. ապրիլի 27-ին ժամը 14.00-ի սահմաններում Գեղամ Ավետիսյանի բնակարանում նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու, մասնավորապես` իբր Կարինեին բռնաբարելու փորձի եւ ծեծի մասին իրավապահ մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու սպառնալիքներով Գ.Հակոբյանից եւ Գ.Ավետիսյանից պահանջել է 50.000-ական դրամ:
Սամվել Նիկողոսյանը դեմ քրեական գործ է հարուցվել 138 հոդվածի 1-ին մասով` բռնաբարությունը` տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ` նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ 182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Սույն հոդվածն էլ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 400-800-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական գործ է հարուցվել նաեւ Համեստ Ավագյանի դեմ:


























