Վարդենիսում 19-ամյա Սեւակ Մինասյանը ամուսնանալու նպատակով իրենց տուն հարս է տարել 15-ամյա Լիլիին եւ նրա հետ սեռական հարաբերություններ ունեցել: Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացանք, որ գործը ստացվել է դատարան օգոստոսի 20-ին, իսկ առաջին դատական քննությունը նշանակվել է սեպտեմբերի 3-ին:

Սեւակին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախապես իմանալով, որ Վարդենիս քաղաքի բնակչուհի Լիլի 16 տարին դեռեւս չի լրացել, վերջինիս ծնողների համաձայնությամբ ամուսնացել եւ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Իսկ քրեական գործը  հարուցվել  է ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի հատկանիշներով`18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ` սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոցը ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Հ.Գ Զույգերի անունները փոխված է ներկայացված: