Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում Դավիթ Կարապետյանը եւ Սիմոն Երինյանը մուտք են գործել Ալվարդ Փմափուկյանի տուն` ծեծել նրան եւ ամուսնության նպատակով փախցրել ծեծվածի թոռնուհուն: NEWS.am-ը Գեղարքունիքի մարզի Մարտունու 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ: Դավիթ Կարապետյանին եւ Սիմոն Երինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնությամբ, 2012թ. մայիսի 20-ին ժամը 21:30-ի սահմաններում , նույն մարզի Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի բնակչուհի Ալվարդ Փամփուկյանի կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով , որն առաջացրել է թեթեւ վնաս,առողջության կարճատեւ քայքայումով մարմնական վնասվածքներ , ապօրինի մուտք են գործել վերջինիս բնակարան, որտեղից ամուսնության նպատակով , նրա թոռնուհու` Սաթենիկ Վարդանյանին հետ հեռացել են` կատարելով հանցանք, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 147-րդ հոդվածի 2-րդ մասով` բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:
Սույն հոդվածը պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 6-ին:
Հ.Գ Գործում ներգրավված անձանց անուն ազգանունները փոխված ենք ներկայացրել:


























