39-ամյա  Զավեն Գրիգորյանին, ով ամուսնալուծությունից հետո զրկված է եղել երեխաներին տեսակցելու հնարավորությունից ալիմենտը վճարելու ժամանակ պատահաբար հանդիպել է երեխաներին, ովքեր հնամաշ հագուստներով են եղել: Ինչից հետո հաշիվներ մաքրելու նպատակով հանդիպել է  նախկին աներոջը եւ չկարողանալով զսպել զայրույթը ծեծի է ենթարկել նրա: NEWS.am-ը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ 39-ամյա  Զավեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  վճռով 2010թ ամուսնալուծվել է եւ դրանից հետո նախկին կնոջ` Սերինե  Սիմոնյանի եւ նրա ծնողների` Բաբկեն Սիմոնյանի եւ Գոհար Տիգրանյանի հետ անբարեհաճ հարաբերությունների մեջ գտնվելու պատճառով զրկված է եղել Լիլիթին եւ Նորայրին տեսակցելու հնարավորությունից: 2012թ. մայիսի 16-ին «ՎՏԲ Հայաստան» բանկի Էջմիածնի մասնաճյուղում հերթական անգամ ալիմենտի գումարի վճարում կատարելիս, բանկի մասնաճյուղի մոտ Ս. Պետրոսյանը նկատել է նախկին զոքանչին եւ իր երեխաներին: Վերջիններիս հագին տեսնելով հնամաշ շորեր եւ նրանց հետ զրուցել չկարողանալու պատճառով ընկել է հուզական վիճակի մեջ, Բաբկեն Սիմոնյանի հետ ստեղծված իրավիճակի շուրջ զրուցելու, նրանից բացատրություն պահանջելու նպատակով, նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում գնացել է Սիմոնյանի աշխատանքի վայր` ԱՁ «Տիգրան Սարգսյան» տաքսի ծառայություն, այնտեղ մուտքի դիմաց անձնական անբարեհաճ հարաբերությունների պատճառով վիճաբանության մեջ է մտել Բորիս Գաբրիելյանի հետ, բռունցքներով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին եւ գլխին` նրա առողջությանը պատճառել թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: 

39-ամյա  Զավեն Գրիգորյանը մեղադրվում է  ՀՀ քր.օրի 118 հոդվածով` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:Դատական քննությունը կշարունակվի այսօր` սեպտեմբերի 7-ին:

Հ.Գ Գործում ներգրավված  անձանց անուն ազգանունները փոխված ենք ներկայացրել: