Շիրակի մարզում 21-ամյա  Հ.Ա.-ն վիճաբանելով հոր հետ, բռունցքով հարվածել է հոր աչքին եւ առողջությանը ծանր վնաս պատճառել: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հուլիս 30-ին ժամը 20-ի սահմաններում կենցաղային հարցով վիճաբանել է հոր հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է վերջինիս ձախ աչքին՝ ծանր վնաս պատճառելով առողջությանը, աշխատունակության ոչ պակաս քան 1/3-ի կայուն կորուստով:

Քրեական գործ է հարուցվել 112  հոդվածի 1-ին մասով: Իսկ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: