Երեկ՝ երեկոյան, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կեսգիշերին արտառոց դեպք է տեղի ունեցել Խանջյան փողոցում գտնվող «Իքս, իքս, իքս» կարաոկե ակումբի հարակից տարածքում: «Երիտասարդ մի աղջիկ ու տղա, որոնց միացել է միջին տարիքի մի կին, սկսել են վիճել, ինչը վերածվել է հայհոյախառն վիճաբանության:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեցինք տեղեկանալ, թե որն է եղել քաղաքացիների վիճաբանության պատճառը: Այնտեղից հայտնեցին, թե քննություն է ընթանում, եւ չեն կարող մանրամասներ հայտնել»,- գրում է թերթը:



























