Հոկտեմբերի 09-ին, ժամը 07.57-ին տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 8-ին ժամը 19.35-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեռեւս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ-2112» մակնիշի 97 TA 777 (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ալեքսանյան) եւ «Ինֆինիթի» մակնիշի 33 TR 799 պետհամարանիշերի (վարորդ՝ 1982 թ. ծնված Վ. Սուվորյան) ավտոմեքենաները, ինչից Ա. Ալեքսանյանը եւ «ՎԱԶ-2112» ա/մ ուղեւոր Ա.Հակոբյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ Ա. Ալեքսանյանը՝ Երեւանի «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:



























