Հոկտեմբերի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում դիմում էր ստացվել, որ Երեւան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթի մի ուղեւոր իրեն օդանավակայան  տեղափոխած անհայտ մակնիշի  տաքսի ավտոմեքենայի սրահում է թողել 2 ուղեբեռ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել ուղեւորին «Զվարթնոց» օդանավակայան  տեղափոխած «ՎԱԶ-21010»  մակնիշի ավտոմեքենայի   վարորդ, 21-ամյա Սիփան Ն.-ն:

Պարզվել է, որ վարորդը օդանավակայանում օգտվելով ուղեւորի անուշադրությունից՝ գաղտնի հափշտակել է 2 ճամպրուկ եւ յուրացրել պարունակությունը՝ նոր եւ օգտագործված հագուստներ, հուշանվերներ:

Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: