Երեկ պետք է տեղի ունենար «Բանդայի» գործով դատավարությունը, բայց հետաձգվեց փաստաբաններից մեկի բացակայության պատճառով։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Հաջորդ նիստը հոկտեմբերի 22-ին է։ Երեկվա նիստին ներկայացել էր ամբաստանյալներից Քյարամ Ամոյանը, որը վատառողջ է։ Նիստի ավարտից հետո նրան կրկին տարել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Այս գործով նախորդ նիստը հետաձգվել էր հենց Ամոյանի բացակայության պատճառով»,- գրում է «Հայկական ժամանակը»: