«2011-ի փետրվարին ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ առաջնորդների ստորագրած համաձայնագիրը վերանայելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք»՝ «Հայոց աշխարհ» թերթի այս հարցին Հեղինե Բիշարյանը պատասխանել է.

««Վերոհիշյալ համաձայնագիրը դե ֆակտո գոյություն ունի, քանի որ այն ստորագրած որեւէ ուժ հետ չի վերցրել իր ստորագրությունը։ Իրավիճակը կարող է փոխվել, եթե ԲՀԿ-ն հայտարարի նախագահական ընտրություններին մասնակցելու իր նախընտրելի ձեւաչափի մասին եւ այն ունենա այլ շեշտադրումներ։

Այդ դեպքում, բնականաբար, համաձայնագիրը վերանայելու անհրաժեշտություն կառաջանա։ Բայց այդ ժամանակ քաղաքական ուժերը եւս համապատասխան հայտարարություններ կանեն։ Ցանկացած պարագայում քաղաքական այս գործընթացը կունենա դասական լուծում եւ ամբողջությամբ կտեղավորվի նախագահական ընտրապայքարի տրամաբանության մեջ»,- մեջբերում է «Հայոց աշխարհը»։