Շիրակի մարզկենտրոն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերելու համար շարունակվում են արվել օպերատիվ հետախուզական միջոցառումներ:  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, թե Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, որի նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ հայտարարվել է հետախուզում, այս օրերին Մոսկվայում է: Նրան տեսել են Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում: Ավելին, այժմ Սպարտակը ոչ թե հյուսիսային արջ է բռնում, այլ կոնֆետի բիզնեսով է զբաղված:

«Թե որքանով են հավաստի այս լուրերը, չենք կարող ասել: Հուսանք՝ Սպարտակին փնտրող ՀՀ ոստիկանությունը որոնողական աշխատանքների ընթացքում կստուգի նաեւ այս տեղեկությունը«,- գրել էր թերթը: