Հունվարի 20-ին, ժամը 11.30-ի սահմաններում մի ձկնորս ընկել է Շիրակի մարզի Կառնուտ գյուղի ջրամբարը (սառույցը կոտրվելու հետեւանքով):

Հայաստանի Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ձկնորսը գտնվում է ջրամբարի ափից մոտ 55 մ հեռավորության եւ 3 մ խորության վրա:

Դեպքի վայր մեկնած Սեւանի ջրափրկարարական ծառայության փրկարարների կողմից ջրամբարից դուրս է բերվել անձը չպարզված, 50-55 տարեկան տղամարդու դի եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: