Վրաստանում առաջարկել են ստեղծել «Լեզվի ոստիկանություն»` պետական լեզվի կիրառության վերահսկողության նպատակով:
Փորձագետ, Վրաստանի Լեզվի պալատի նախկին ղեկավար Լեւան Գվինջիլիան հայտնել է, որ «անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել գովազդի ոլորտի, պաշտոնական նամակագրության եւ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ եւ այլն»:
Նման հարցով զբաղվող հատուկ մարմին գործել է մինչեւ 2005 թ-ը, այնուհետեւ լուծարվել է, փոխանցում է ՎԶԳԼՅԱԴԸ:
Լեւան Գվինջիլյան հայտարարել է, որ այժմ «անգլերենը խեղդել է վրացերենին»:
Վրաստանի կրթության նորանշանակ նախարար Գերոդի Մարգվելաշվիլին ցավում է, որ երկրում ռուսաց լեզուն զիջել է իր դիրքերը, սակայն հաստատել է իր կողմնակցությունը Միխայիլ Սահակաշվիլիի կողմից` հանրակրթական դպրոցների առաջին դասարաններից մտցված անգլերեն լեզվի ուսուցմանը: «Վրաստանը ավելի քան երկու դար եղել է Ռուսական Կայսրության մի մասը: Դա փաստ է: Այդ ժամանակահատվածում Վրաստանի մշակույթը երկլեզու է եղել»,-հայտնել է նա: Նրա խոսքով. «դա օգտակար էր այն առումով, որ այստեղ երկու լեզվի են տիրապետել»:
«Մեկ լեզվի կորուստը, իմ կարծիքով, աննորմալ երեւույթ է»,-ասել է Գեորգի Մարգվելաշվիլին: «Սակայն դա անցյալում էր, ինչ վերաբերում է ապագային, ապա աշխարհը որպես հաղորդակցության միջոց ընտրել է անգլերեն լեզուն»,-«Ռուսթավի» հեռուստաընկերությանը ասել է նա: «Այդ պատճառով, որպես ռազմավարություն, մենք ընտրում են անգլերեն լեզուն, կֆինանսավորենք այն, սակայն մենք ցանկություն ունենք, որպեսզի մյուս լեզուները նույնպես Վրաստանի կրթական դաշտում ակտիվ լինեն»,-նշել է նախարարը:




























