Շրջանառվում են խոսակցություններ, որ դեկտեմբերի 6-ի երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոնում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. կենտրոնի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել հիվանդանոցի այցելուներից մեկին՝  1968թ. ծնված մի տղամարդու, ով բուժզննման նպատակով մոր ուղեկցությամբ այցելել էր հիվանդանոց: Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։
«Վերոնշյալի հետ կապված փորձեցինք պարզաբանումներ ստանալ «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որտեղից մեզ պատասխանեցին, որ միջադեպի հետ կապված հարցերով զբաղվում են իրավապահ մարմինները։

Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են»,- գրում է «Իրավունքը»։