ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14-ին, Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կանցկացնեն «Մենք առանց քեզ…» խորագրով համերգային ծրագիրը։ Մշակութային ծրագրին կմասնակցեն ոչ պետական բուհերի եւ օտարերկյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի շնորհաշատ ուսանողները։ 

Համերգային ծրագիրը բաղկացած է երաժշտական կատարումներից եւ պարային համարներից: Միջոցառման նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ կատարողներին ներկայանալ հանդիսատեսին, արդյունավետ կազմակերպել ուսանողների արտալսարանային կյանքը, անմիջական կապ ստեղծել տարբեր բուհերի միջեւ։