Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ` նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության հետեւյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության պաշտպանության նախարարի տեղակալների եւ խորհրդականների ապահովման ու սպասարկման ստորաբաժանման պաշտպանության նախարարի խորհրդականների ապահովման եւ սպասարկման բաժանմունքի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 02-Հ-3.3-12)

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

ունի բարձրագույն իրավաբանական կրթություն,

ռուսերենի (կարդում եւ կարող է բացատրվել),

սույն պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի «2» ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,

անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձեւի ձեւակերպված թույլտվություն.

համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

քաղաքացիական հատուկ ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երեք տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների եւ ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ, կամ պաշտպանության բնագավառում առնվազն մեկ տարվա զինվորական ծառայության ստաժ:

Մրցույթը կկայանա հունվարի 14-ին, Պնախարարության շենքում (ք. Երեւան, Բագրեւանդի 5):

Մրցույթի մասնակիցները Նախարարության անցագրային կետ պետք է ներկայանան մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ: