Ոստիկանները գալիք տարում հանրությանը կներկայանան նոր համազգեստով: Այս լուրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չհերքեց նաեւ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Արդեն պատրաստ է նոր համազգեստի էսքիզը: Թե որքան գումար է ծախսվել նոր համազգեստի վրա, նա կոնկրետ թիվ չնշեց, միայն ասաց, որ ավելի մատչելի է: Թերեւս այս համազգեստի ձեւավորման գործում Վլադիմիր Գասպարյանն էլ է ներդրում ունեցել:

Հիշեցնենք, որ նա այդ հարցում փորձ ունի՝ Ռազմական ոստիկանության համազգեստի հեղինակն ինքն է: