87-րդ հոբելյանից երկու օր առաջ կյանքից հեռացել է բանաստեղծ Կոնստանտին Վանշենկինը, որը հայտնի է առաջին հերթին իր հայրենասիրական երգերի տեքստերով:
Կոնստանտին Վանշենկինը ծնվել էր ինժիներ-քիմիկոս Յակով Վայնշենկերի ընտանիքում: 1942թ., երբ 17 տարին չէր էլ լրացել, մասնակցել է պատերազմին: Վերադառնալով` ընտրել է երկրաբանի կարիերան, սակայն սերը պոեզիայի նկատմամբ ստիպել է տեղափոխվել գրականության ինստիտուտ, գրում է «Կոմերսանտը»:
«Ես քեզ սիրում եմ, կյանք» երգի հաջողոթյամբ, որը դարձել էր նրա այցեքարտը, Կոնստանտին Վանշենկինը պարտական է Մարկ Բերնեսին: «Ալյոշա» երգը ծնվել էր այն բանից հետո, երբ Կոլմանովսկին Բուլղարիայում այցելել էր խորհրդային ազատագրող զինվորի հուշարձանին: Հետաքրքիր է, որ ԽՍՀՄ-ում այն հայտնի է դարձել բուլղարական կատարողների շնորհիվ:
1960-ականնեին Կոնստանտին Վանշենկինը սկսել է ակտիվ աշխատել ոչ միայն որպես տեքստերի հեղինակ, այլ նաեւ` արձակագիր: Նրա համար ստեղծագործական հզոր խթան էին Հայրենական մեծ պատերազմի հուշերը: «Ալիքաձեւ ապակի» բաաստեղծությունների ժողովածու համար (2001) բանաստեղծին շնորհել են ՌԴ-ի պետական մրցանակ, այդ ժամանակ էլ նա հայրենքին մատուցած ծառայությունների համար դարձել էր IV կարգի շքանշանի ասպետ:




























