Այսօր` դեկտեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, տեղի կունենա ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցով վերջնական կայանալիք դատական նիստի շարունակությունը:
«Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին նախատեսաված վերջնական նիստը անավարտ մնաց, քանի որ պատասխանող կողմը ներկայացրեց իր առարկությունները`փորձելով ապացուցել ԵՊԼՀ-ի կողմից կրկնակի անգամ թույլ տված օրենքի խախտումները, այնինչ դատաքննության ընթացքում պարզ դարձավ, որ ԿԳՆ-ի բացահայտած խախտումների վաղեմության ժամկետը արդեն վեց ամիս է,ինչ անցած է, եւ հետեւաբար դրա արդյունքում ԵՊԼՀ-ն պատասխանատվություն չի կրում վերջինիս համար: Իսկ հայցվորի կողմից ներկայացված այն հարցադրումը, թե Ս. Զոլյանի մասնակցությունը «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի» փորձագետների կոմիտեի նիստին «ոչ նպատակահարմար» համարելը որքանով է իրավաչափ, այն էլ առանց որեւէ հիմնարար պատճառների, այդպես էլ չստացավ եւ ոչ մի սպառիչ պատասխան ԿԳ նախարարության ներկայացուցիչների կողմից:
Վերջնական նիստից մի քանի օր հետո կհրապարակվի դատավճիռը»:




























