Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամաններով համալրվել են Սեւան նոտարական տարածքի նոտարի պաշտոնը, ինչպես նաեւ Կենտրոնինը՝ մեկ հաստիքով:

ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Էրեբունի նոտարական տարածքի նոտարը տեղափոխվել է Շենգավիթ նոտարական տարածք, իսկ Էրեբունիում կատարվել է նշանակում: Համալրվել են նաեւ Վարդենիս եւ Թումանյան նոտարական տարածքների նոտարների թափուր պաշտոնները: