Եթե նախկինում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ղարաբաղյան հարցը քննարկում էին միայն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ապա այժմ նրանք հաշվի են առնում նաեւ ԼՂՀ-ի կարծիքը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է «Օրինաց Երկիր» կուսակցության խորհրդարանական խմակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ նշելով, որ ԼՂՀ են այցելում միջազգային պատվիրակություններ, ինչը շատ կարեւոր է։
Բիշարյանի գնահատականով՝ խորհրդարանական եւ նախագահական ընրությունների անցկացումը, անկախ պետության կարգավիճակ ձեռք բերելու գործընթացը՝ հնարավորություն է տալիս միջազգային հանրության ներկայացուցիչներին այցելել այդ երկիր։ «Այդ ծրագրում ԼՂՀ-ն հեռուն է գնացել, եւ հենց նշված գործընթացի շնորհիվ է, որ միջազգային հանրությունը հետաքրքրված է խնդրի կարգավորմամբ»։
ԼՂՀ-ի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ երրորդ կողմի կարգավիճակով մասնակցելու հարցին անդրադառնալով՝ Բիշարյանն ընդգծել է, որ անընդունելի է համարում ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առանց Ղարաբաղի մասնակցության. «Կգա ժամանակը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդառնա բանակցող կողմ»։





























