«Հրապարակը» գրում է, թե ՀՀԿ համագումարին մասնակցող Տիգրան Արզաքանցյանից թղթակիցը ցանկացել է իմանալ՝ չի՞ խանդում նա Տարոն Մարգարյանին` հանդեպ Վոլոչկովայի եւ նրանց նկարի:
«Խանդո՞ւմ... չէ, չեմ խանդում. խի՞ պտի խանդեմ ես, Վոլոչկովան իմ ի՞նչն ա, որ ես խանդեմ. ընկերական հարաբերություն ա ու ֆսյո, ոնց որ նույն` տարբեր էդ ոլորտով, խոսքի, տարբեր մարդկանց հետ ենք ծանոթ, ուրեմն մենք պետք է խանդե՞նք»:
Բայց էն ժամանակ Դուք էիք, չէ՞, Վոլոչկովային բերում Հայաստան: «Չէի բերում, այլ կամպանիա ունենք, կամպանիան հովանավորում է տարբեր ակտրիսաների` միջոցառման դիմաց, բա հիմա մենք պետք է ակտրիսային բռնենք-խանդե՞նք. թող իր ամուսինը խանդա, ես խի՞ խանդեմ»: Բայց, պարոն Արզաքանցյան, մամուլում արտահոսք եղավ, որ Դուք Վոլոչկովայի հետ որոշակի, այսպես ասած, մտերմիկ` գեղեցիկ կապեր ունեք: «Գեղեցիկ կապեր ես շատ ակտրիսաների հետ ունեմ, բա իհարկե ունեմ, բայց էդ ի՞նչ կապ ունի անձնականի մասով»,- գրում է թերթը:




























