ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հ. Քոչարյանը երեկ «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին հայտնել է, որ արդեն երեք հոգի վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու եւ ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանք են ստացել:

«Այս տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Ըստ Հովհաննես Քոչարյանի, տեղեկանք ստացողներն են՝ Արամ Ռաֆիկի Կարապետյանը (ՆԺԿ նախագահ), Վարդան Ժորժիկի Սեդրակյանը (էպոսագետ) եւ Զարուհի Գարեգինի Հարությունյանը: Թե ով է այս կինը, որ որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել, դեռ հայտնի չէ: Ըստ որոշ տեղեկությունների, նա բժիշկ է: ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել ցանկացողները ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից վերոնշյալ տեղեկանքը կարող են ստանալ մինչեւ 2013-ի հունվարի 4-ը: Թեկնածուների առաջադրումները սկսվում են դեկտեմբերի 25-ից»,- գրում է «Հայկական ժամանակը»։