Առաջարկվում է առավելագույնս փաստաթղթավորել հայկական կոնյակի եւ կոնյակի սպիրտի արդատրությունն ու իրացումը: Դրա նպատակը արտադրանքը կեղծումներից պաշտպանելն է: Համապատասխան փոփոխություններ են նախատեսվում  «Խաղողի հիմքով ոգելից խմիչքների մասին» օրենքում: Փոփոխությունների նախագիծը պատրաստել է Հայաստանի գյուղնախարարությունը, լրամշակվել է Կոնյակագործների միության եւ Հայ գինեգործների միության առաջարկների հիման վրա:

 Օրինագծի համաձայն՝ կոնյակ եւ կոնյակի սպիրտ արտադրող, վերամշակող եւ պահեստավորող սուբյեկտները պետք է հաշվետվությունում ներառեն խաղողը, հումքը, պատրաստի արտադրանքի մնացորդները, նաեւ դրանց հետագա կիրառությունն ու իրացումը: Օգտագործելով հումքը կամ իրացնելով արտադրանքը՝ փաստաթղթերը հարկ է պահպանել նվազագույնը երեք տարի:

Նման միջոցն ուղղված է կոնյակի «արյունը» խաղողի ներկրված սպիրտներից զտելուն: Այն նաեւ հնարավորություն կտա  պարզել իսկական հայկական կոնյակի արտադրության իրական ծավալները (Դա կարող է հետաքրքրել նաեւ հայկական կոնյակ ներկրող երկրներին, մասնավորապես՝ Ռուսաստանին եւ «Ռոսպոտրեբնադզորին»):

«Խաղողի հիմքով ոգելից խմիչքների մասին» օրենքն ընդունվել է 2008թ. հունիսին: Այդ օրենքով հայկական է որակվում միայն այն կոնյակը, որն արտադրվել է տեղական (Հայաստանի կամ ԼՂՀ-ի) խաղողի սպիրտով եւ շշալցվել է Հայաստանի Հանրապետությունում: Նմանատիպ միջոց է նախատեսված նաեւ աշխարհագրական տեղանուններով («Վերնաշեն» եւ այլն) գինիների, նաեւ՝ խաղողի օղիների համար:

Նույնականացման գործող մեխանիզմը 4 տարվա ընթացքում ցույց է տվել իր անկատարությունը: Այդ պատճառով կոնյակի արտադրության (խաղող, գինեգործական նյութեր, սպիրտ, պատրաստի արտադրանք) որոշել են առանձնացնել ոչ թե նյութապես (արտադրամասերով եւ պահեստներով), այլ վիրտուալ՝ փաստաթղթաշրջանառությամբ: